Վարդը-Վ․Գյոթե, թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Published on: Author: levongharibyan Leave a comment

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։

Հարցեր և առաջադրանքներ

1. Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:

Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ:
Որոշեց այդ վարդը պոկել և նվիրել մայրիկին։ Եվ հենց այդպես ել արեց։ Մայրիկը շատ ուրախացավ, և տղան նվիրեց վարդը։ Հանբուրեց նրան և շնորակալություն հայտնեց տղայից։

2. Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.

ա. կարմիր վարդ

բ. սիրուն վարդ

գ. փշոտ վարդ

դ. քնքուշ վարդ

3. Գրի՛ր ու նկարի՛ր քեզ դուր եկած հատվածը:

Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.

4. Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ:

Ես ամբողջ բանաստեղծության համար կընտրեմ կանաչ և կարմիր գույները, քանի որ բանաստողծության մեջ նկարագրվում է դաշտն ու կարմիր վարդը։

5. Պատասխանի՛ր.

ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:

Վարդերը փշեր ունեն, որպեսզի պաշտպանվեն իրենց վնասողներից։

բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն:

Փշերն վարդեր ունեն, որպեսզի պաշտպանեն այդ գեղեցիկ ծաղիկներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *