Վարդը-Հովհաննես Թումանյան

Published on: Author: levongharibyan Leave a comment

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

Նրա առջև մի խոր գուշ

Շինեց հովիվն ու անուշ

Խաղ ասելով նա տարավ

Ջրեց հոտը իր ծարավ։

Պախրեն անցավ էն սարից`

Շոգից հանած չոր լեզուն,

Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,

Ապա նայեց աստծուն։

Անցվորն եկավ տոթակեզ,

Սառն աղբյուրին որ հասավ,

Գըլխարկն առավ ու չոքեց՝

Խմեց, սիրտը հովացավ։

Ու տվավ իր օրհնանքը

Անցվոր մարդը էն բարի.

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Հարցեր և առաջադրանքներ

1. Դու՛րս գրիր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

պախրա-եղնիկ

գուշ-աղբյուրի առջևը դրված մեծ փայտե տաշտ

բխել-ծլել

2. Աղբյուրը որտե՞ղից էր բխում:

Աղբյուրը բխում էր սարի լանջի ժայռի տակից։

3. Ինչպիսի՞ն էր աղբյուրը:

Աղբյուրը սառն էր։

4. Առանձնացրո՛ւ բանաստեղծության քեզ համար ամենասիրելի քառատողը,

նկարի՛ր ու վերնագրի՛ր:

Աղբյուրը

Սարի լանջին, ժայռի տակ,

Ջուր էր բըխում սառնորակ

Ու ցրվելով խոտերում

Իզուր ճահիճ էր դառնում։

5. Փորձի՛ր բացատրել այս հատվածը:

«Քո շինողի օր-կյանքը

Ջրի նման երկարի՜…»

Անցորդը օրհնում է աղբյուրը սարքողին։ Նա շատ ծարավ էր, խմեց աղբյուրի ջրից ու ծարավը հագեցրեց։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *