You are currently browsing the archives for the Ուսումնական ճամփորդություն category.

Ճամփորդություն դեպի Բջնի

Published on: Author: levongharibyan Leave a comment

ՈՒրբաթ օրը ես և իմ դասընկերները գնացինք ուսումնական ճամփորդության դեպի Բջինի։ Ճանապարհին մենք տեսանք Դեպի ճամբար ֆիլմի նկարահանման վայրը։ Անցանք Հրազդան գետի մոտով։ Մենք այցելեցինք Բջնիի դպրոց, ծանոթացանք, շփվեցինք աշակերտների հետ։ Հետո գնացինք Բջնիի եկեղեցի։ Երգեցինք մեր սովորած երգերը, պարեցինք։ Այցելեցինք նաև Բջնիի բերդը։ Այնտեղ մենք տեսանք հին ժամանակների սառնարանը։ Տեսանք ամբողջությամբ քանդված մի եկեղեցի… Continue reading

Ժողովրդական արվեստների թանգարան․ Ճամփորդապատում

Published on: Author: levongharibyan Leave a comment

Անցած ուրբաթ մենք դասարանով այցելեցինք ժողովրդական արվեստների թանգարան։ Այնտեղ մենք տեսանք շատ զարմանալի բաներ, այնտեղ կային տարբեր սրահներ։ Խոշորացույցով դիտեցինք տարբեր աշխատանքներ․ օրինակ՝ Երևանը լուցկու մեջ, Լենինի գլուխը մազի վրա։ Տեսանք կարպետներ, ժանյակե աշխատանքներ, գոտիներ, սատանայի քարից կարաս, գորգեր, երկաթե մոմակալներ, ափսեներ։ Նաև այնտեղ կար երազանքների աթոռ, որի վրա նստելով՝ մենք երազանք պահեցինք։ Թանգարանի շենքը… Continue reading

Ուսումնական ճամփորդություն Էդիտ Պրինտ հրատարակչություն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Այսօր ես իմ դասընկերների հետ այցելեցի Էդիտ Պրինտ հրատարակչություն։ Այնտեղ մենք դիտեցինք Հնարագետ Ջուլհակը: Մենք տեսանք, թե ինչպես են ստեղծվում գրքերը, սոսնձվում էջերը, կազմվում։ Հետո մենք տեսանք երկու տեսակի գրքերի կազմ՝ մեկը փափուկ, իսկ մյուսը՝ կոշտ։ Դրանից հետո մենք թվարկեցինք այն գույները, որոնք չենք կարող ստանալ, դրանք էին սևը, կարմիրը, դեղինը և կապույտը։ Հետո մենք… Continue reading

Ճամփորդություն դեպի Գեղասահքի դպրոց

Published on: Author: levongharibyan Leave a comment

Այսօր ես իմ դասընկերների և ուսուցչհու հետ այցելեցի գեղասահքի դպրոց։ Այնտեղ մենք սահեցինք չմուշկներով։ Մեզանից ոմանք սահել չգիտեին և մարզիչի օգնությամբ փորձեցին սովորել։ Սահադաշտը շատ մեծ էր։ Քանի որ ես կարողանում եմ անվաչմուշկ քշել, ես նաև կարողացա չմուշկներով սահել։ Ինձ այն շատ դուր եկավ։ Ես այս ճամփորդությունը շատ հավանեցի և հուսով եմ, որ մենք էլի… Continue reading

Բրեմենյան երաժիշտները

Published on: Author: levongharibyan Leave a comment

Այսօր ես իմ դասընկերների և ուսուցչուհու հետ այցելեցի Պատանի հանդիսատեսի թատրոն <<Բրեմենյան երաժիշտները>> ներկայացումը դիտելու։ Այդ ներկայացման գլխավոր դերերը խաղում էին կատուն, շունը, աքաղաղը, ավանակը և երաժիշտը: Նրանք շրջում էին աշխարհով մեկ և երգում տարբեր երգեր։ Մի օր նրանք գնացին արքայի պալատ և փորձեցին արքայի հետ կատակել։ Նրանք արքայադստեր հետ փախան։ Արքան այնքան տխրեց, որ… Continue reading

Այց Պլանետարիում

Published on: Author: levongharibyan Leave a comment

ՈՒրբաթ օրը ես իմ դասընկերների և դասղեկի հետ գնացի Պլանետարիում, որպեսզի տիեզերքի մասին շատ բան սովորեմ։ Այնտեղ շատ լավ ժամանակ անցկացրեցինք, շատ հետաքրքիր մուլտֆիլմ դիտեցինք, որը կոչվում էր Արևից այն կողմ և իմանցանք, որ տիեզերքում կան նաև էկզո մոլորակներ։ Դե ինչ, կարծում եմ, որ հետաքրքիր ճամփորդություն եղավ։

Աշունը Բուսաբանական այգում

Published on: Author: levongharibyan Leave a comment

ՈՒրբաթ օրը մենք դասարանով այցելեցինք բուսաբանական այգի։ Այնտեղ մենք շատ լավ ժամանակ անցկացրեցինք, եղանք բնության գրկում։ Ընկեր Սրբուհին մեզ պատմեց այնտեղի բույսերի, ծառատեսակների մասին։ Սակայն ամենից շատ իմ մեջ տպավորվեց մի շենք, որն ամբողջությամբ ապակուց էր։ Մեր ուսուցչուհին ասաց, որ դա Բուսաբանության ինստիտուտն է։ Այնտեղ ուսումնասիրում են տարբեր բույսեր, ծառատեսակներ, ծաղիկներ։ Այնտեղ նաև ներկայացված են… Continue reading

«Իմ օրը Ապարանի ջրամբարում»

Published on: Author: levongharibyan Leave a comment

Այսօր մենք դասարանով գնացել էինք Ապարանի ջրամբար։ Երբ հասանք տեղ, մտանք մի անտառ, որտեղ խաղացինք տարբեր խաղեր։ Հետո մենք գնացին ջրամբարի մոտ։ Այնտեղ շատ հանգիստ էր, երգեցինք մեր սովորած երգերը, շատ քայլեցինք։ Դրանից հետո նախաճաշեցինք։ Քայլքի ժամանակ ես նկատեցի, որ այտեղ կային շատ մորեխներ։ Մենք ունեցանք շատ հաճելի և հագեցած օր։