You are currently browsing the archives for the Ընթերցանություն category.

Եթե Մյունխհաուզենը ես լինեի

Published on: Author: levongharibyan Leave a comment

Դես ման եկա, դեն ման եկա, մեկ էլ հանկարծ տեսա մի հատ շա՜տ երկար ելարան։ Հասցրեցի լուսնին և բարձրացա։ Հագել էի հատուկ տիեզերագնացի հագուստ և հասա լուսնին, այնտեղ մի կացին գտա ու վերցրեցի, որպեսզի չարերից պաշտպանվեմ։

Մեղուների հովիվը և արջերը-Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Published on: Author: levongharibyan Leave a comment

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։ Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի ընկա։ Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։ Սև օրեր սկսվեցին ինձ համար։ Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս… Continue reading

«Մյունխհաուզենի արկածները» գրքից-Ռուդոլֆ Էրիխ Ռասպե

Published on: Author: levongharibyan Leave a comment

Երկար քթով մի փոքրիկ ծերուկ, բուխարու առաջ նստած, պատմում էր իր արկածները։ Լսողները նրա երեսին ծիծաղում էին. – Ա՜յ քեզ Մյունխհաուզեն, ա՜յ քեզ բարոն։ Բայց ծերուկը նրանց չէր էլ նայում։ Նա հանդարտ շարունակում էր պատմել, թե ինչպես է թռել լուսին, ինչպես է ապրել երեքոտանի մարդկանց մեջ, թե ինչպես իրեն մի մեծ ձուկ կուլ է տվել,… Continue reading

Վարդը-Հովհաննես Թումանյան

Published on: Author: levongharibyan Leave a comment

Սարի լանջին, ժայռի տակ, Ջուր էր բըխում սառնորակ Ու ցրվելով խոտերում Իզուր ճահիճ էր դառնում։ Նրա առջև մի խոր գուշ Շինեց հովիվն ու անուշ Խաղ ասելով նա տարավ Ջրեց հոտը իր ծարավ։ Պախրեն անցավ էն սարից` Շոգից հանած չոր լեզուն, Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից, Ապա նայեց աստծուն։ Անցվորն եկավ տոթակեզ, Սառն աղբյուրին որ հասավ, Գըլխարկն առավ… Continue reading

Վարդը-Վ․Գյոթե, թարգմանությունը՝ Հ. Թումանյանի

Published on: Author: levongharibyan Leave a comment

Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,Տեսավ մի վարդ դաշտի միջին.Վարդը տեսավ, ուրախացավ,Մոտիկ վազեց սիրուն վարդին.Սիրուն վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։Տղան ասավ.- Քեզ կպոկեմ,Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։Վարդը ասավ.- Տե՜ս, կծակեմ,Որ չմոռնաս փշոտ վարդին.Փշոտ վարդին, կարմիր վարդին,Կարմիր վարդը դաշտի միջին։Ու անհամբեր տղան պոկեց,Պոկեց վարդը դաշտի միջին.Փուշը նրա ձեռքը ծակեց,Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.Քնքուշ վարդին, կարմիր վարդին,Կարմիր… Continue reading

Հայր Բոնամիի հեքիաթը ֆրանսիական ժողովրդական հեքիաթ

Published on: Author: levongharibyan Leave a comment

Հայր Բոնամին գիտեր-չգիտեր, ընդամենը մի հեքիաթ գիտեր: Ամեն օր նա այդ հեքիաթն էր պատմում և այնքան էր պատմել, որ բոլորս արդեն անգիր էինք արել: Հեքիաթը որսորդների մասին էր և այնքան զվարճալի էր, որ լսողը ծիծաղից թուլանում էր: Ահա այդ հեքիաթը. Լինում են, չեն լինում, երկու որսորդ են լինում: Օրերից մի օր, սովորականի պես, շներին առաջ… Continue reading

Ջեկոյի նոր արկածները

Published on: Author: levongharibyan Leave a comment

Վերջապես Ջեկոն հանդիպեց իր տիրոջը։ Նրանք միանգամից ընկերացան։ Նրանք ամեն առավոտ միասին գնում էին զբոսանքի, խաղում, վազվզում։ Ջեկոն դարձավ տղայի հավատարիմ ընկերը։ Նա իր տիրոջը միշտ ուղեկցում էր ուր էլ որ տղան գնար։ Այդպես նրանք շարունակեցին ապրել միասին, և ասում են, որ մինչ օրս նրանք ապրում են Երևանում ու ամեն օր զբոսնում են Երևանի փողոցներով։

Ճանապարհորդ Ջեկոն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Մի անգամ աշնանը ես մի ուրախ ճանապարհորդություն կատարեցի դեպի Երևան։ Լենինական քաղաքից մի պառավ` զամբյուղը ձեռին եկավ-մտավ մեր վագոնը։ – Կարելի՞ է։ – Համեցե՛ք, մայրիկ, համեցե՛ք… Եվ մենք չորս հոգով մի կողմ քաշվեցինք ու պառավին տեղ տվինք մեր նստարանի վրա։ Պառավը նստեց, զամբյուղը դրեց ոտների տակ ու փեշերով ծածկեց խնամքով. հետո գրպանից մի գիրք հանեց,… Continue reading

Վիլյամ Սարոյան-Գրադարանում(մաս երկրորդ)

Published on: Author: levongharibyan Leave a comment

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։ – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։… Continue reading

Բոլոր հրաշալի սխալները-Վիլյամ Սարոյան

Published on: Author: levongharibyan Leave a comment

(հատված) Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու… Continue reading