Մեղուների հովիվը և արջերը-Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)

Published on: Author: levongharibyan Leave a comment

Բայց ո՛չ ուժը, ո՛չ քաջությունը սարսափելի դժբախտությունից չազատեցին ինձ։

Մի անգամ կռվի ժամանակ, չնայած ես վագրի նման կռվում էի, այնուամենայնիվ, գերի

ընկա։

Նրանք ինձ կապեցին և որպես գերի ծախեցին։

Սև օրեր սկսվեցին ինձ համար։

Ճիշտ է, թեև աշխատանքս ծանր չէր, բայց տխուր և ձանձրալի էր. ինձ մեղուների հովիվ

նշանակեցին։ Ամեն առավոտ ես պետք է դուրս քշեի սուլթանի մեղուները, տանեի

բացատներում արածացնելու և երեկոյան բերեի, փեթակների մեջ տեղավորեի։

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։

Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են

հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

Բացի փոքրիկ արծաթե կացնից, ինձ մոտ ուրիշ զենք, չկար։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։

Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի

չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

Այո՛, լուսնի վրա։ Դուք գլուխներդ թափահարում և ծիծաղում եք, իսկ այդ ժամանակ իմ

ծիծաղը չէր գալիս։ Ես սկսեցի մտածել։

Ի՞նչ անեի։ Որտեղի՞ց այնպիսի երկար ելարան գտնեի, որ լուսնին հասնեի։

Հարցեր և առաջադրանքներ

3. Դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

չկա։

4. Նշի՛ր հեքիաթի ամենազվարճալի հատվածը:

Սկզբում գործս լավ էր, բայց մի անգամ, համրելով մեղուները, տեսա, որ մեկը պակաս է։
Գնացի փնտրելու և շուտով նկատեցի, որ կորած մեղվի վրա երկու ահագին արջ են
հարձակվել, ուզում էին երկու կես անել և նրա անուշ մեղրով բերանները քաղցրացնել։

5. Նշի՛ր հեքիաթի ամենավախենալու հատվածը:

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները, որ վախեցնեմ և խեղճ մեղվին ազատեմ։
Արջերը փախան, մեղուն ազատվեց, բայց, դժբախտաբար, իմ հզոր ձեռքերի ուժը հաշվի
չառնելով, կացինն այնպիսի ուժով էի շպրտել, որ թռավ լուսնի վրա։

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ խ կամ ղ:

Քաղցր, դժբախտ, ծիծաղ, գլուխ, մեղու, տխուր, ծախել, տեղավորել, վախեցնել, փախնել:

7. Բառարանի օգնությամբ գտիր տրված բառերի հոմանիշ (նույն իմաստ) բառերը:

Ելարան –սանդուղք

Ծիծաղ –քրքիջ

Ագահ –ժլատ

Հզոր –ուժեղ

Սարսափելի –վախենալու

8. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություններ ստանաս:

Մի անգամ կռվի ժամանակ գերի ընկա։

Կորած մեղվի վրա երկու ահագին արջ են հարձակվել։

Կացինս շպրտեցի դեպի ագահ գազանները։

9. Գրի՛ր մեկ բառով:

Օրինակ՝ ման գալ -զբոսնել

Պար գալ –պարել

Խաղ անել –խաղալ

Բաց անել –բացել

Կռիվ տալ –կռվել

Վախ զգալ –վախենալ

Վազ տալ –վազել

Հունձ անել –հնձել

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *