Կախարարդական շոկոլադե աշխարհը

Published on: Author: levongharibyan Leave a comment

Կար, չկար մի տղա կար։ Նրա անունը Չիպոլինո էր։ Նա շատ քաղցրակեր էր և երազում էր հայտնվել այնպիսի մի աշխարհում, որտեղ ամեն ինչ պատրաստված էր քաղցրավենիքից։ Նա շատ էր ճամփորդում, որպեսզի գտնի այդ աշխարհը։ Սակայն նա չէր կարողանում գտնել այդ աշխարհը։ Նա ուզում էր արդեն հանձնվել, բայց մի օր հանկարծ նա գտավ իր երազած աշխարհը։ Նա շա՜տ երջանիկ էր, քանի որ հասավ իր նպատակին։ Նա անցավ դարպասներից ներս և տեսավ իր երազած աշխարհը։ Այնտեղ կային շատ ու շատ քաղցրավենիքներ՝ շոկոլադ, սառնաշաքար, կոնֆետբներ․․․ Մարդիկ և շենքերը շոկոլադից էին։ Այնտեղ կար մի առվակ։ Այդ առվակով ջուր չէր հոսում, այլ հոսում էր տաք շոկոլադ։ Չիպոլինոն իր բաժակի մեջ լցրեց մի քիչ տաք շոկոլադ և համտեսեց։ Նրա աչքերը փայլեցին։ Այդ շոկոլադը շա՜տ համեղ էր։ Հետո նրան մի մարդ նկատեց և խնդրեց ցույց տալ իրեն քաղցրավենիքների աշխարհը։ Նրանք շրջեցին քաղցրավենիքների աշխարհով։ Չիպոլինոյի աչքրը փայլում էին ուրախությունից։ Նա նույնիսկ մի տուն գտավ այդ աշխարհում և այնտեղ ապրեց մի քանի օր։ Չիպոլինոն նոր ընկերներ ձեռք բերեց։ Այնտեղ մարդիկ շատ շնորհքով էին և խելացի։ Ահա եկավ վերջին օրը, և Չիպոլինոն ստիպված պետք է լքեր քաղցրավենիքների աշխարհը։ Նա չէր ուզում հեռանալ այնտեղից։ Բայց, չէ՞ որ մայրիկը արդեն անհանգստանում էր։ Եվ որպիսի մայրիկը շատ չբարկանա իր վրա, Չիպոլինոն իր հետ շոկոլադ և այլ քաղցրավենիքներ վերցրեց և վերադարձավ տուն։ Նա, իհարկե, շատ տխուր էր, որ հեռացավ այդ աշխարհից, սակայն շատ ուրախ էր, որ իրականացավ իր երազանքը։

Խորհուրդ՝

Միշտ փորձեք հասնել ձեր նպատակին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *