Եթե կարողանայի թռչել․․․

Published on: Author: levongharibyan Leave a comment

Եթե ես կարողանայի թռչել, ես շատ ճամփորդեի։ Ես կգնայի տարբեր երկրներ, կկարողանայի աշխարհը վերևից տեսնել, թռչել ծիտիկների հետ։
Մի օր ես արթնացա և տեսա, որ ունեմ թևեր։ Ես շ՜ատ զարմացած էի։ Անմիջապես սկսեցի ճամփորդել տարբեր երկներով, տեսա շատ ու շատ կենդանիներ, ծանոթացա նրանց հետ, տեսա նույնիսկ այն կենդանիներին, որոնք գրանցված են Կարմիր գրքում։ Ես շ՜ատ ուրախ էի, որ կատարվեց իմ երազանքը։ Հանկարծ աչքերս բացեցի ու հասկացա, որ այդ ամենը ընդամենը երազ էր։ Բայց միևնույնն է ես շատ ուրախ էի, քանի որ մի պահ զգացել էի թռչելու ուժը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *