Օսլա

Published on: Author: levongharibyan Leave a comment

Օսլա, սպիտակ, ջրում չլուծվող փոշի է, տաք ջրում նա ուռչում է առաջացնելով կոլոիդ լուծույթ՝ շրեշ։ Օսլան բույսերի կանաչ բջիջների կողմից ածխածնի (IV) օքսիդի յուրացման արդյունքն է։ Տարածված է բուսական և կենդանական աշխարհում։ Օսլան մեր սննդի հիմնական ածխաջուրն է։ Օրգանիզմում այն ճարպերի նման հիդրոլիզվում է։ Այդ պրոցեսը սկսում է բերանի խոռոչում, սնունդը ծամելիս, թքի մեջ պարունակվող ֆերմենտների ազդեցությամբ։ Այնուհետև հիդրոլիզը շարունակվում է ստամոքսում և աղիքներում։ Առաջացած գլյուկոզը աղիքների թավիկների միջոցով անցնում է արյան մեջ և մտնում լյարդ։ Օսլայի հիդրոլիզի ժամանակ առաջանում են միջանկյալ նյութեր՝ դեքստրիններ, որոնք օրգանիզմի կողմից ավելի հեշտ են յուրացվում քան ինքը՝ օսլան, քանի որ դրանք կազմված են փոքր մոլեկուլներից և լուծվում են ջրում։
Օսլային ստանում են գլյուկոզ։ Գլյուկոզ ստանալու համար օսլան մի քանի ժամ տաքացնում են ծծմբական թթվի հետ։ Երբ հիդրոլիզի պրոցեսն ավարտվում է, թթուն չեզոքացնում են կավճով, առաջացած կալցիումի սուլֆատի նստվածքը ֆիլտրում են և լուծույթը գոլորշիացնելով խտացնում։ Լուծույթը սառելիս առաջանում է գլյուկոզ։ Եթե հիդրոլիզի պրոցեսը մինչև վերջ չնթանա կստացվի թանձր, քաղցր զանգված՝ դեքստրինների և գլյուկոզի կառնուրդ՝ մաթ, որը օգտագործում են հրուշակագործության մեջ կոնֆետներ, քաղցրաբլիթ պատրաստելու համար։ Օսլայի ստացվող դեքստրինները օգտագործում են որպես սոսինձ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *