Նապաստակն ու առյուծը

Published on: Author: levongharibyan Leave a comment

Երեկոյան, քնից արթնանալով, առյուծն սկսում է մռնչալ՝ արթնացնելով անտառի հեռու ծայրերում քնած կենդանիներին: Արթնանում է նաև մի նապաստակ, որ տեսնելով մյուս կենդանիներին փախչելիս ու թաքնվելիս, ասում է. 

-Ինչո՞ւ պիտի առյուծն այդպես ահարկու մռնչա, և բոլորը փախչեն ու թաքնվեն; Ինչ է, չե՞մ կարող ես էլ նրա պես մռնչալ, որ մեծից փոքր սրտաճաք լինեն վախից;

Եվ նապաստակը թոքերը պատռելով փորձում է առյուծի պես մռնչալ, բայց ողորմելի ճվճվոց է դուրս գալիս: Հենց այդ պահին մի սոված աղվես է անցնելիս լինում; Լսելով նապաստակի ճվճվոցը, նա գալիս է, ճանկում մեծամիտի գլուխը և ասում.\

-Սրանից հետո լավ հիշիր՝ դու նապաստակ ես ու ոչ թե առյուծ:

Ասում է և ուտում հիմար նապաստակին:

Առաջադրանքներ

  1. Ո՞րն է այս առակի խորհուրդը: Մեկնաբանի՛ր:
    Առակի խորհուրդը այն է, որ պետք չի լինել մեծամիտ։
  2. Այս առակի ասելիքը բնորոշող ասացվածքներ գտի՛ր:
    Ոտքըդ վերմակիդ չափով մեկնիր:
  3. Paint ծրագրով նկարի՛ր առակը:

    This image has an empty alt attribute; its file name is 800-detskie-raskraski-s-jivotnymi1.jpg

  4. Խորհո՛ւրդ տուր այս առակի հերոսներին, ապա նկարածդ նկարով տեղադրի՛ր բլոգումդ:

    Սիրելի առյո՛ւծ,ուժդ մի ցույց տուր քեզանից թույլերին։
    Նապաստա՛կ, քեզ մ՝ի փորձիր մռնչալ։
    Դո՛ւ աղվե՛ս, ուրիշ կենդանիներին մի կեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *