Ճամփորդություն դեպի Բյուրական

Published on: Author: levongharibyan Leave a comment

Երեկ ես իմ դասընկերների և իմ ուսոցսչուհու հետ գնացի Բյուրական։ Այնտեղ մենք նորից նշեցինք Զատկի տոնը։ Մենք երգեցինք, պարեցինք, հետո խաղացինք ձվակռիվ։ Դրանից հետո այցելեցինք Սուրբ Ատրավազիկ եկեղեցին։ Եկեղեցին անվանվել է Արտավազիկ նրա կառուցողի` Արտավազդի պատվին։ Եկեղեցին կիսաքանդ էր, շատ փոքր մասն էր պահպանված, բայց շատ գեղեցիկ էր։
Նաև ես գիտեմ, որ Բյուրականում է գտնվում աստղադիտարանը։ Հուսով եմ, որ մի օր էլ այնտեղ կայցելենք։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես շատ եմ սիրում ճամփորդել հատկապես իմ դասարանի և ուսուցչուհու հետ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *