Բրոկկոլիի օգտակար հատկությունները

Published on: Author: levongharibyan Leave a comment

Բրոկկոլին պարունակում է ավելի շատ սպիտակուց, քան միսը։ Այս բանջարեղենը հարուստ է միկրոէլեմենտներով և վիտամիններով, մասնավորապես С և К: Վիտամին A-ի պարունակությամբ գերազանցում է կաղամբի բոլոր տեսակները։
Մի քանի օր պահելու դեպքում վիտամին C-ի քանակը կրկնակի պակասում է։ Դրանից խուսափելու համար բրոկկոլին պետք է պահել սառնարանում։ Վիտամիններն ավելի երկար կպահպանվեն բրոկկոլիի սառեցման դեպքում (այն պայմանով, որ պահելու կամ տեղափոխման ժամանակ այն չենթարկվի հալեցման)։
Բրոկկոլիի մեկ գլխիկը (608 գ) իր մեջ պարունակում է 542 մգ վիտամին C (օրական պահանջի 90.4 %), 618 մգ վիտամին К (77.2 %), 382 մգ ֆոլեաթթու(96 %), 286 մգ հեշտ յուրացվող կալցիում (29 %), 4,4 մգ երկաթ (25 %),128 մգ մագնիում (32 %), 491մգ ֆոսֆոր (40 %),1921 մգ կալիում (55 %)։
Այլ հակաօքսիդանտների շարքում բրոկկոլին պարունակում է նյութեր, որոնք ընդունակ են դիմադրելու քաղցկեղային բջիջների աճին։ Բոլոր բույսերից սուլֆաֆանով ավելի հարուստ են բրոկկոլիի սերմերի ծիլերը, որոնք այդ նյութից պարունակում են 50 անգամ ավելի, քան հասուն բանջարեղենը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *