Ես և իմ մայրենի լեզուն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Հայերենի այբուբեն կամ հայոց գրեր, հայերենի գրերի համակարգը, որը ստեղծվել կամ շատ դեպքերում ասում են՝ վերականգնվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպես թվական նշում են  405-ը։ Հայերեն գիրը ստեղծողի անունով հաճախ անվանվում է նաև մեսրոպյան գիր կամ մեսրոպյան այբուբեն։
Մեսրոպյան այբուբենն ունի 36 տառ, 11-րդ դարում ավելացվել է ևս երկու տառ՝ Օ և Ֆ։ Մինչ այսօր հայերենի գրային համակարգում գրեթե փոփոխություններ չեն եղել։ Այժմ մեր այբուբենը բաղկացած է 39 տառից, քանի որ «ու»-ն համարվում է առանձին տառ։
Կա կարծիք, որ մինչև Մեսրոպ Մաշտոցի այբուբենի ի հայտ գալը, հայերը ունեցել են գիր, այսինքն նախամաշտոցյան գիր է եղել, կա այդպիսի երկու տարբերակ՝ սեպագիր և մեհենագիր։
Մեսրոպ Մաշտոցը այդ շրջանում անհրաժեշտ համարեց ունենալ գիր, քանի որ մարդիկ իրենց մայրենի լեզվով չէին գրում, հետևաբար նաև արդեն չէին խոսում, իսկ եթե քո մայրենի լեզուն, գիրը կորցնես, ստացվում է կձուլվես։
Երբ ստեղծվեցին հայոց գրերը, սկսեցին շատ գրքեր թարգմանվել, և առաջին նախադասությունը, որը հայերեն թարգմանվեց «Առակաց գրքից» է․ «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» («Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի խոսքերը»)
Հայերենի զարգացման երեք շրջաներն են` հին հայերեն կամ գրաբար, միջին հայերեն, նոր հայերեն։

Պատասխանիր հարցերին

1․ Քանի՞ լեզվի ես տիրապետում։
Ես տիրապետում եմ 3 լեզվի։

2․ Ո՞րն է հայերենում քո ամենասիրելի բառը, բառակապակցությունը, որը հաճախ ես օգտագործում։
Ընտանիք

3․ Ի՞նչ օտարամոլ բառեր ես օգտագործում քո խոսքի մեջ, որ գիտես՝ դա հայերեն չի, բայց օգտագործում ես։
Կոմպյուտր, նոթբուք, կուրտկա

4․ Իսկ գիտե՞ս՝ ինչ է բարբառը։
Բարբառը ընդհանուր լեզվի ճյուղավորումն է, որով խոսում են որևէ տարածքում ապրող մարդիկ։

5․ Ձեր ընտանիքում խոսո՞ւմ եք բարբառով, գտի՛ր և բլոգումդ տեղադրի՛ր փոքրիկ առակ, պատմություն, հումորային պատմություն որևէ բարբառով, համացանցից ներբեռնիր ՀՀ քարտեզը, paint ծրագրով վրան նշիր, թե որ մարզում են այդ բարբառով խոսում, կարդա ընկերներիդ համար դասարանում և բացատրիր։

Մեկըմ կերթա բժշկի, բժշկին կհարցնե․

-Բժիշկ, հմի ի՞նչ բդի էնենք էս հիվանդությանս դեմ:

Բժիշկը կըսե․

-Չիդեմ, ես էդ դասին բացակա եմ էղե։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *