Մայրենիի սեպտեմբերյան ֆլեշմոբ

Published on: Author: levongharibyan Leave a comment

1. Բառերը դասավորի՛ր այբբենական կարգով:

Ճամփորդություն, աշուն, դեղձ, սեպտեմբեր, գիտելիք, խաղող

2. Նախորդ բառի մեջ մեկական տառ փոխելով՝ ստացի՛ր.

տերև բառից՝ վերջ

մարդ բառից՝  բարի

խաղող բառից՝ խաղալ
տերև-վերև-վերջ, մարդ-բարդ-բարի, խաղող-խաղաղ-խաղալ

3. Տրված բառերից առանձնացրո՛ւ ավելորդ բառը։ Գրի՛ր, թե ինչ սկզբունքով ընտրեցիր։

Առավոտ, լուսաբաց, արշալույս, երեկո, արևածագ
բոլոր բառերը հոմանիշներ են, բացի երեկո բառից

4.​ Արեգը մտապահեց մի բառ, որի համար ընտրեց հետևյալ հատկանիշները՝ գույնզգույն, գեղեցիկ, բերքառատ,  անձրևոտ: Ո՞ր բառն էր մտապահել Արեգը:

աշուն

5. Նշված բառերից մեկում «իկ» մասնիկը փոքրացնող-փաղաքշական իմաստ չի արտահայտում: Նշի՛ր այդ բառը.

փոքրիկ
կապիկ
սիրունիկ
կաքավիկ

6. Ո՞վ է նկարում պատկերված: Պատմի՛ր, թե ինչ գիտես նրա մասին: Իսկ գիտե՞ս, որ նկարում պատկերված հեղինակն ու Հովհաննես Թումանյանը նույն տարում են ծնվել՝ 1869 թվականին:

Կոմիտաս (Սողոմոն Սողոմոնյան) վարդապետ, հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, ուսուցիչ, բանահավաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր։

7․Եթե լուծես գաղտնագիրը, կկարդաս մի աշնանային  բառ։ Օգնություն։

Գաղտնագիրը գտնելու, կարդալու համար պետք է հիշել, որ հայերենի այբուբենի յուրաքանչյուր տառ ունի իր անունը:
Տյունեչրեևայբթոայբփյուր

տերևաթափ

8. Պատումով կամ տեսանյութով ներկայացրո՛ւ, գովազդի՛ր ամառային արձակուրդի ընթացքում կարդացածդ ամենասիրելի գիրքը, խորհո՛ւրդ տուր ընկերներիդ կարդալ այն: Աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ, հղումն էլ՝ պատասխանի դաշտում:

https://levgharibyan.edublogs.org/2023/08/23/%d5%ab%d5%b4-%d5%af%d5%a1%d6%80%d5%a4%d5%a1%d6%81%d5%a1%d5%ae-%d5%a3%d5%ab%d6%80%d6%84%d5%a8-%d5%be%d5%ab%d5%b6%d5%b6%d5%ab-%d6%83%d5%b8%d6%82-%d5%a1%d6%80%d5%bb%d5%b8%d6%82%d5%af%d5%a8-%d5%a1%d5%ac/

9. Գուշակի՛ր հանելուկը.

Ճարտարագետ և իմաստուն,
Ծաղկի փոշուց շինում է տուն,
Լեզուն՝ քաղցր, ինքը՝ բարի,
Չունի դադար, հանգիստ ու քուն։
Մեղու

10․ Հորինի՛ր հանելուկ աշնան մասին:

Այն ի՞նչն է, ի՞նչը,
Ունի տարբեր գույներ,
Առատ անձրևներ,
Մի քիչ ցուրտ է, մի քիչ՝ տաք
Ծիածանով եղանակ։

Աշուն

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *