Մայրենիի ֆլեշմոբ

Published on: Author: levongharibyan Leave a comment

1.Կռահի՛ր, թե որ հեքիաթից է:

Կար – չկար մի փոքրիկ ավտոբուս կար: Նա վառ կարմիր էր և հայրիկի ու մայրիկի հետ ապրում էր ավտոկայարանում, որտեղ ավտոբուսներն էին քնում: Ամեն առավոտ երեքով լվացվում էին, նախաճաշում էին բենզինով, մեքենայի յուղով, ջրով, իսկ հետո ուղևորներին գյուղից ծովափնյա մեծ քաղաք էին տանում։Մեծ

Մեծ գյուտարարը

Շփոթ պապը

Մթից վախեցող ավտոբուսը

2.Պատասխանի՛ր Ինչուիկի անսովոր հարցերին։

Ինչո՞ւ պոչը ձի ունի: Որովհետև

Ինչո՞ւ ճանկերը կատու ունեն:

Ինչո՞ւ շողերը արև ունեն:

1․ Պոչը ձի ունի, որովհետև առանց պոչ նա չի զգա, որ իր հետևը մարդ կա։
2․ Կատուն ճանկեր ունի, որպեսզի պաշտպանվի ուրիշից։
3․ Արևը շողեր ունի, որպեսզի տաքացնի մեզ։

3. Ի՛նքդ հորինիր նմանատիպ երեք հարց և փորձի՛ր պատասխան։

Ինչո՞ւ ձուկը պոչ ունի։
Ինչո՞ւ մարդը վոտքեր ունի։
Ինչո՞ւ ուղեղը մարդ ունի։


1․ Ձուկը պոչ ունի, որպեսզի կարողանա լողալ։
2․ Մարդը ոտքեր ունի, որպեսզի կարղանա քայլել։
3․ Մարդը ուղեղ ունի, որովհետև առանց ուղեղ մարդը կխելագարվի։

4. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի երկրորդ և երրորդ տառերով։ Օրինակ՝ աշուն-շուշան։

զարդ- Արայիկ

սեղան- եղնիկ

կատու- ատամ

ամառ- մայրիկ

ապակի- պաղպաղակ

5. Գրի՛ր բառեր, որոնք սկսվում են այս բառերի առաջին և վերջին տառերով։ Օրինակ՝ անուշ-աշխարհ։

Աքաղաղ-աղաման

Աղվես-ասեղ

Ամառ-առավոտ

6. Պատասխանի տարբերակներից չորսը «ընկերներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը:
Լոլիկ

Պղպեղ

Ճակնդեղ

Սմբուկ

Ծիրան

7. Ձագուկներն իրենց մայրիկներին կորցրել են: Օգնի՛ր գտնել:

կով – ճուտիկ

հավ- հորթ

արջ- խոճկոր

ձի – քոթոթ

խոզ – քուռակ

կով-հորթ, հավ-ճուտիկ, արջ-քոթոթ, ձի-քուռակ, խոզ-խոչկոր։

8.Գուշակի՛ր հանելուկը:

Հողի տակից ծիլ է ծլում, Ծառի ճյուղից բողբոջ ելնում, Արևն ուրախ տաքացնում է, Ձմռան քնից արթնացնում է։

Գարուն

9. Պատկերացրո՛ւ, որ հայտնվել ես մի երկրում, որտեղ բոլոր բառերը սկսվում են «չ»-ով: Փորձի՛ր բացատրել, թե ինչ են՝

չհամակարգիչը

չպաղպաղակը

չժամացույցը

Չհամակարգիչը չմութգագլերու չհամար չէ։
Չպաղպաղակը չուտելու չհամար չե։
Չժամացույցը չժամանակը չնայելու չհամար չե։

10. Հորինի՛ր պատմություն, որտեղ ամեն ինչ թարս է: Վերնագիրը չմոռանաս։

Թարս երկիր

Մի օր ես որոշեցի ճամփորդել և պատահական ընկա այնպիսի երկիր, որտեղ ամեն ինչ թարս էր։ Օրինակ շենքերը հակառակ էին շինել, մարդիկ ձեռքերի վրա էին քայլում, հեռախոսները հակառակ էին բռնում, ժամացույցի սլաքները հակառակ կողմ էին թռնում։ Ես մտածեցի ինքնաթիռով հետ վերադառնալ, բայց քանի, որ ամեն ինչը թարս էր ուրեմն ինքնաթիռում ես գլխով ներքև պիտի նստեի։ Բայց ես ոտքով քայլեցի մինչև իմ հարազատ երկիրը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *