Monthly Archives: April 2023

Վիլյամ Սարոյան-Գրադարանում(մաս երկրորդ)

Published on: Author: levongharibyan Leave a comment

Ծեր գրադարանավարուհին մի պահ նայեց երկու ընկերներին։ Հանրային գրադարանում, երկար տարիների իր աշխատանքի ընթացքում սա բոլորովին անսովոր մի դեպք էր։ – Լավ,- ասաց նա վերջապես,- գուցեև լավ է, որ դուք չեք կարող կարդալ։ Ես կարող եմ կարդալ։ Վերջին վաթսուն տարիներին շատ գրքեր եմ կարդացել և չեմ կարող ասել, թե ինչ֊-որ բան կփոխվեր, եթե կարդացած չլինեի։… Continue reading

Կարդալ իմանալու կարևորությունը

Published on: Author: levongharibyan Leave a comment

Իմ կարծիքով կարդալ իմանալը շատ կարևոր է, որովհետև եթե կարդալ չիմանաս, դու կմեծանաս անգրագետ և ոչնչի չես հասնի։ Կարդալով մարդ կրթվում է, շատ բաներ է սովորում։ Կարդալով կարող ես իմանալ ամեն ինչ աշխարհի մասին։ Խորհուրդ կտամ բոլորին շատ կարդալ, լավ գրքեր կարդալ, որպեսզի կիրթ լինեն։

Վիլյամ Սարոյան-Գրադարանում (մաս առաջին)

Published on: Author: levongharibyan Leave a comment

Երկու լավ ընկերները, Լայոնելն ու Յուլիսիսը, իրենց քայլերն ուղղեցին դեպի հանրային գրադարան։  Երբ երկու տղաները մտան համեստ, բայց տպավորիչ շենքից ներս, զգացին, որ խոր լռություն էր տիրում այդտեղ։ Թվում էր, որ նույնիսկ պատերը, հատակն ու սեղանները պապանձվել էին, կարծես լռությունը կլանել էր բովանդակ շենքը։ Այնտեղ կային ծերունիներ, որոնք թերթ էին կարդում։ Քաղաքային փիլիսոփաներ կային, միջնակարգ… Continue reading

Բոլոր հրաշալի սխալները-Վիլյամ Սարոյան

Published on: Author: levongharibyan Leave a comment

(հատված) Յուլիսիս Մաքոլին և աշխարհում նրա լավագույն ընկերը՝ Լայոնել Քեբոտը՝ Մեծն Լայոնելը, մտան Մաքոլիների խոհանոցը։ Բոլորովին չպետք է կասկածել այս բարեկամության վրա, թեև Լայոնելը ամբողջ վեց տարով Յուլիսիսից մեծ է։ Նրանք միասին էին ման գալիս և միշտ իրար հետ էին լինում, ինչպես անում են լավագույն բարեկամները՝ այսինքն հանգիստ ու անհոգ, առանց նույնիսկ իրար հետ խոսելու… Continue reading

Մեծ գյուտարարը-Ջաննի Ռոդարի

Published on: Author: levongharibyan Leave a comment

Ժամանակին մի երիտասարդ էր ապրում: Նա երազում էր մեծ գիտնական դառնալ: Գիշեր-ցերեկ սովորում էր, երկար տարիներ, ու մի օր վերջապես ինքն իրեն ասաց. – Ես շատ բան եմ սովորել, գիտնական եմ դարձել և հիմա բոլորին ցույց կտամ‚ թե ինչեր կարող եմ անել: Միանգամից անցավ փորձեր անելուն: Նա հայտնաբերեց պանրի անցքերը: Բայց հետո իմացավ‚ որ դրանք… Continue reading

Իմ կարդացած գիրքը-Վիննի Փու արջուկը-Ալան Ալեքսանդր Միլն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Գարնանային արձակուրդներին ես սկսեցի կարդալ Ալեքսանդր Միլնի “Վիննի Փու արջուկը” գիրքը։ Արջուկը շատ էր սիրում մեղր ու դրա պատճառով անընդհատ գժություններ էր անում։ Նա շատ էր սիրում Քրիստոֆեր Ռոբինին, որը իր տերն էր։ Նաև Վինին երգեր էր հորինում, որոնք շատ ուրախ էին։Ես ծանոթացա նրա ընկերների հետ՝ Բուի, Խոզուկի, իշուկ Իայի, Կենգայի ու Ռուի հետ, որոնք… Continue reading