Տեղեկություն դդմի մասին

Published on: Author: levongharibyan Leave a comment
Դդում

Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվեյի դդումի սերմը մեղմացնում է սրտի ցավերը և շատ օգտակար է միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։

Ա. Ամասիացին խորհուրդ է տալիս. «Ամբողջական դդումը բոլոր կողմերից պատեն խմորով և խորովեն կրակի վրա, հետո կտրեն և մեջը հավաքված հյութը տան խմելու լեղապարկի հիվանդություն ունեցող մարդուն։ Այդ հյութից թող կաթեցնեն նաև դեղնած աչքերի մեջ։ Աչքերի այրուցքի դեպքում թող չհասունացած դդումը քերեն և դնեն աչքերի վրա։ Եթե դդմի յուղը քսեն գլխին կամ կաթեցնեն ականջի մեջ, ապա կօգնի ուղեղի ուռուցքի դեպքում»։

Ժամանակակից ժողովրդական բուժարարները կարծում են, որ դդմի մուրաբան նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը, իսկ պտղից ստացված պատրաստուկները և հյութն օգտակար են սրտին, հանգստացնում են նյարդերը և ունեն քնաբեր հատկություն։ Ըստ ժամանակակից մոտեցման` դդմի պտղամիսը, սերմը, սերմից ստացված յուղն օգտակար են տեսողությանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *