Մայրենիի հունվարյան ֆլեշմոբ

Published on: Author: levongharibyan Leave a comment

1. Դու գիտես այս բանաստեղծությունը։ Ճի՛շտ դասավորի՛ր տողերը։

Արի՜, արի՜
Սպիտա՛կ հագի,
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ կապի։

Այս ամենը
Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Ա՛ռ թևիդ տակ։

2. Ձյուն  բառով ակրոստիքոս հորինի՛ր։3. Այս բառերը կորցրել են իրենց ընկերներին, օգնի՛ր գտնել զույգերին։

Բեռնատար հեռուստացույց
Լայնեզր դպրոց
Լայնէկրան ինքնաթիռ
Երկարօրյա գլխարկ 
Կիսաեփ գնացք
Արագընթաց ճաշ

Բեռնատար ինքնաթիռ,
լայնեզր գլխարկ,
լայնէկրան հեռուստացույց,
երկարօրյա դպրոց,
կիսաեփ ճաշ,
արագընթաց գնացք։

4.Այս բառերում գտի՛ր կրկնվող բառը:
Նորամուտ
Ամանոր
Նորովի
Նորեկ
Նորագույն

Նոր

5. Տրված բառաշարքին համապատասխան՝ գտի՛ր ճիշտ հաջորդականությամբ դասավորված կենդանիներին՝ ըստ նրանց արձակած ձայների։

Մլավոց, բառաչ, մռնչոց, վրնջոց, կչկչոց։ 

կով, կատու, ձի, հավ, առյուծ
առյուծ, կով, հավ, ձի, կատու
ձի, առյուծ, կով, հավ, կատու
կատու, կով, առյուծ, ձի, հավ

6. Բառազույգերից չորսը կազմվել են նույն օրինաչափությամբ։ Ո՞ր բառազույգը չի ենթարկվում այդ օրինաչափությանը։

արջ — թաթ 
արծիվ — մագիլ
վարազ — ժանիք
ձի — սմբակ
այծ — կճղակ

7. Ո՞ր բառում հատապտուղ չես գտնի:

Ոսպնյակ, վերելակ, միամորիկ, անմոռուկ, մոշահավ։

8. Պատասխանի տարբերակներից չորսը «բարեկամներ» են, իսկ մեկը նրանց հյուր է եկել: Ո՞րն է հյուրը:

Դեղձ, լոլիկ, սմբուկ, ճակնդեղ, պղպեղ։

9. Շնորհակալական նամակ գրի՛ր Ձմեռ պապին։

Բարև՛, սիրելի Ձմեռ պապիկ։ Շնորհակալություն եմ հայտնում նվերների համար։ Անցյալ տարի դու ինձ բերեցիր ամենալավ նվերները։ Հուսով եմ՝ այդ նվերները ինձ երկար կծառայեն։ Ինձ նրանք շատ են դուր եկել։ Անչափ շնորհակալ եմ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *