Կաքավ

Published on: Author: levongharibyan Leave a comment

Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու
կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում:
Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
Մի օր հավաքվեցին ու գնացին Արծվի մոտ գանգատ.
-Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում,
որ քո հրամանները լսենք:
Արծիվն էլ երգի հետ գլուխ չուներ և հրամայեց.
-Կաքավին ասեք՝ թող էլ չերգի:
Կաքավը լռեց:
Արտերը սպասեցին, սպասեցին Կաքավի երգին, բայց Կաքավն էլ չէր երգում:
Արտերը կարոտեցին Կաքավի երգին ու խնդիրքի գնացին Արծիվ թագավորին.
Թագավորն ապրա՛ծ կենա,կարմրակտուց, կարմրատոտիկ Կաքավը կա, բայց նրա երգն էլ
չկա.մեր հասկերը չեն քաղցրանա:
Արծիվն ասաց՝ թող երգի՛:
Բայց Կաքավն արդեն մոռացել էր իր երգի խոսքերը, միայն մեկ բառ էր հիշում.
-Կըղա՜, կըղա՜:
Մի երկու բառ էլ արտերն էին հիշում.
-Կաղ-կըղա՜, շաղ-կըղա:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Փորձի՛ր բացատրել այս արտահայտությունները (դարձվածքները).
    ականջ չունենալ-անականջ
    գանգատ անել-բողոքել
    երգի հետ գլուխ չունենալ-երգել չսիրել
    խնդիրքի գնալ-գնալ խնդրելու
  2. Ինչո՞ւ մյուս թռչունները չէին սիրում կաքավին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա
    Խռպոտ ձայն ունեցող ու ականջ չունեցող թռչունները չէին սիրում կարմիր կտուցով ու կարմիր տոտիկներով Կաքավին, որն օրնիբուն ման էր գալիս արտերում ու երգում: Նախանձից նրանց ձայնն ավելի էր խռպոտվում:
  3. Ի՞նչ ասացին թռչունները արծվին: Նշի՛ր այն հատվածը, որտեղ դա երևում է:
    Թագավորն ապրա՛ծ կենա, էդ Կաքավը անգործ-անբան, ամբողջ օրը երգում է, չի թողնում, որ քո հրամանները լսենք։
  4. Նկարագրի՛ր այս պատմության կաքավին:
    Կաքավը շատ սիրուն էր երգում, նա ուրախացնում էր արտուներին։

5․ Քո կարծիքով ինչի՞ մասին էր երգում կաքավը:
Իմ կարծիքով նա երգում էր կաքավի երգը։

6․ Ի՞նչ կլինի, եթե ոչ մի թռչուն չերգի:
Եթե բոլոր թռչունները չերգեն, շրջապատում քար լռություն կլինի։

7․ Նամակ գրի՛ր արծիվ արքային:
Սիրելի արծիվ արքա,
Խնդրում եմ քեզ, տուր իմ հայրենիքին ուժ և զորություն, որպեսզի կարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *