Լուսին (տեղեկատվական)

Published on: Author: levongharibyan Leave a comment


Երկնքում Արևն ու Լուսինը նույն մեծության են թվում։
Բայց չէ՞ որ ամեն ինչ հեռավորությունից է կախված․ հեռվում սավառնող մեծ ինքնաթիռը
մեզ ավելի փոքրիկ է թվում, քան մեր կողքին նստած թռչնակը։
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան Լուսինը։ Դրա փոխարեն այն ավելի մեծ է Լուսնից։
Լուսնի մակերևույթը տխուր տեսք ունի։ Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր
փոսերով։ Լուսնի վրա նաև լեռներ կան։ Փոսերը մեզ երևում են մուգ կետերի տեսքով։
Լեռներն էլ սրագագաթ չեն, մի տեսակ կլոր տեսք ունեն։
Լուսնի վրա ո՛չ օդ կա, ո՛չ ջուր։ Պարզ է, որ այնտեղ կյանք չի կարող լինել։
Լուսինն իր լույսը չունի․ այն ընդամենը փոխանցում, անդրադարձնում է արևի՝ իր վրա
ընկած լույսը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
Չկա

2․ Արևն է մեզանից հեռու, թե՞ լուսինը:
Արևը մեզանից ավելի հեռու է, քան լուսինը։

3․ Արևն է ավելի մեծ, թե՞ լուսինը:
Արևը ավելի մեծ է, քան լուսինը։

4․ Շարունակի՛ր.
Արևը մեզանից շատ ավելի հեռու է, քան լուսինը։
Այն շատ մուգ գույնի է և ծածկված է մեծ ու փոքր փոսերով։
Լուսնի վրա ոչ օդ կա, ո՝չ ջուր։
Լուսինն իր լույսը չունի, այն փոխանցում, արդրադարձնում է արևի՝ իր վրա ընկած լույսը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *