Համո Սահյան-Աշուն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Հարցեր և առաջադրանքներ

Նշի՛ր քեզ դուր եկած քառատողը։

Կարմիր խարույկ է կարծես

Ծեր տանձենին անտառի,

Թվում է, թե մոտ վազես,

Ձեռք ու ոտքդ կվառի…

Վերնագրեր մտածի՛ր յուրաքանչյուր քառատողի համար:

Կռունկ

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Առվակ

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Ծեր Տանձենի

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամի

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Բանաստեղծության մեջ ինչպիսի՞ն էին․

Դեղին թերթեր

Կապույտառվակ

Կարմիրխարույկ

Ծեր  տանձենի

Քամին ի՞նչ գործ է ճարել, որ այդքան ուրախ է:

Բանաստեղծության մեջ քամին հով էր անում և տերևները քշում։

Բլոգումդ պատմի՛ր աշնան մասին՝ օգտագործելով բանաստեղծության բառերն ու արտահայտությունները:

Ես տարվա եղանակներից ամենից շատ սիրում եմ աշունը։ Աշնանը ոչ ցուրտ է, ոչ էլ շոգ։ Աշնանը օրերը կարճանում են։ Այգիներում հասնում են մրգրերը, իսկ բանջարանոցներում ՝ բանջարեղենը։ Ծառերը կամաց-կամաց փոխում են իրենց գույները, դառնում են ոսկեգույն, նարնջագույն և կարմիր։ Աշնանը տերևաթափ է լինում, թռչունները սկսում են չվել դեպի տաք երկրներ։ Ավելի հաճախ է երկինքը պատում սև-սև ամպերով։ Հաճախ անձրև է գալիս։ Իսկ երբ աշնան վերջին սկսում է փչել սառնաշունչ քամին և պոկում է տեևները ծառերից, գետինը ծածկվում է գույնսգույն գորգով։ Եվ մենք հասկանում ենք, որ շուտով ձմեռ է գալու։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *