Հ․Թումանյան-Համերգ

Published on: Author: levongharibyan Leave a comment

Համերգ
Վտակը ժայռից ներքև է թռչում,
Թափ առած ընկնում քարերի գլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճչում,
Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։
Ինչպես ծերունին, ձայնով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալիս ջրի աղմուկին։
Այնինչ բնության զվարթ համերգի
Ունկնդիրն անխոս, հավիտենական,
Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի
Ետևից ընկած՝ լսում է նրան։

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը, տեղադրի՛ր բլոգումդ։
    հավիտենական-սկիզբ և վերջ չունեցող
    մտախոհ- մտածմունքների մեջ սուզված
  2. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։
    Իմ կարծիքով հեքիաթը վերնագրված է Համերգ, որովհետև հեղինակը անտառի ձայները ներկայացրել է ինչպես համերգ, համեմատել է համերգի հետ։
  3. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *