Ճամփորդություն դեպի Բջնի

Published on: Author: levongharibyan Leave a comment

ՈՒրբաթ օրը ես և իմ դասընկերները գնացինք ուսումնական ճամփորդության դեպի Բջինի։ Ճանապարհին մենք տեսանք Դեպի ճամբար ֆիլմի նկարահանման վայրը։ Անցանք Հրազդան գետի մոտով։ Մենք այցելեցինք Բջնիի դպրոց, ծանոթացանք, շփվեցինք աշակերտների հետ։ Հետո գնացինք Բջնիի եկեղեցի։ Երգեցինք մեր սովորած երգերը, պարեցինք։ Այցելեցինք նաև Բջնիի բերդը։ Այնտեղ մենք տեսանք հին ժամանակների սառնարանը։ Տեսանք ամբողջությամբ քանդված մի եկեղեցի և իմացանք, որ այնտեղ կա գաղտնի թունել, բայց չիջանք, քանի որ այնտեղ քարեր էին գլորվում և կային շատ քիչ աստիճաններ։ Այն գտնվում էր ամրոցում, իսկ մենք գտնվում էինք ամրոցի վերևի մասում։ Կար մի սենյակ` մեծ անցքով։ Այս ամենը կտեսնեք նկարներում։ Ես կարծում եմ, որ մեր ճամփորդությունը շատ ուսուցողական էր։ Այն ինձ նոր գիտելիքներ տվեց իմ հայրենիքի մի փոքր անկյան մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *