Մկների ժողովը-Ա․ Խնկոյան

Published on: Author: levongharibyan Leave a comment

Սով էր, սով էր մկստան,
Կատվի ձեռքից լկստան
Գզիրն ընկավ դռնեդո´ւռ
Էլ չթողեց տուն-կտուր

Ջահել ահել գեղովի,
Կանչեց, բերեց ժողովի՝
Թէ ինչ անեն, որ կատվեն
Մի հնարքով ազատվեն:

Եկան գյուղի ջոջերը
Երկար բարակ պոչերը,
Մասնակցեցին խորհրդին,
Մի մուկ խոսեց իր հերթին,

Լսե´ք, մկներ, ցեղակից,
Չունեմ որդի, կողակից,
Ես մի անտեր ծերուկ եմ,
Բայց պատվավոր մի մուկ եմ.

Պակսեց ուժը իմ ոտի,
Պետք է մեռնեմ անոթի
Սովն է չոքել դռանը,
Ախ, մռռանը, մռռանը,

Վեր է ընկել, մառանը,
Ինչքան ասես նազ անի,
Ստից սատկի, տազ անի,
Մուկ տեսնելիս, վազ անի,

Գլխից բռնի, կախ անի,
Թաթովը տա, խաղ անի,
Ուտի, քեֆը չաղ անի,
Էսպես զուլում ու կրակ,
Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ:

Բայց թե ազնիվ մեր ցեղը
Կորչելու չէ զուր տեղը…
Ա՜յ բերել եմ ես մի զանգ,
Ծափ, ծլնգոց,
Մեջը զնգոց.

Կատվի վզից մենք կախ տանք,
Որ ինչքան էլ օրորա,
Որ ինչքան էլ շորորա,
Ստից սատկի, տազ անի,
Գալն իմանանք գազանի:

Է´, զանգը ո՞վ կախ անի.

Ալո դո´ւ:

Բալո դո´ւ :

Բալո՞ն կախէ:

Չստո, դո´ւ:

Չստոն կաղ է :

Մստո, դո´ւ:

Մստոն կարճ է:

Փստո, դո´ւ:

Էդ էլ խի՞ղճ է:

Համբո, դո´ւ:

Ես տկար եմ:

Չամբո, դո´ւ:

Ասենք տարա,
Բա որ կատուն գա ինձ վրա՞:

Բտոն, Խտոն թող մեկից
Բռնեն կատվի քամակից:

Ի՞նչ է խոսում չոր գանգը,
Լավ է դու տար էդ զանգը,
Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,-
Ճստաց Բտոն ճստճստան:

Լռի´, հանդուգն
Կոտորվե´ք դուք,
Վախկոտներիդ ես թաղեմ,
Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,-
Գոչեց ջոջը,
Քաշեց պոչը:

Հարցեր և առաջադրանքներ

1․Բառարանի օգնությամբ բացատրի՛ր տրված բառերն ու արտահայտությունները:

Լկստան —երես առած
գզիր —Տանուտերի կարգադրությունները կատարող պաշտոնյա
ահել — ծեր
ջոկ —Զորական փոքրագույն ստորաբաժանումը, ջոկատ
հնարք — Հնարավորություն
կողակից —ամուսին, կենակից
անոթի —Դեռևս ոչինչ չկերած, փորը դատարկ
զուլում —մեծ չարիք
տկար —թույլ
հանդուգն —վտանգներն արհամարհող
պոչը քաշել — հեռանալ

2․Փորձի՛ր ինքդ բացատրել։

սովն է չոքել դռանը —քաղցած լինել
ցավն էլ ունի իր դեղը —ճար անել
չոր գանգ —չենթարկվող

3․Կատվի մասին պատմի՛ր։

Կատուն ուզում էր մկներին ուտել բայց մկները հավաքվեցին ու որոշեցին այնպես էին անել, որ կատվի մոտենալը զգան ու զգուշանան նրանից։ Կատուն բավականին խորամանկ էր, և մկները չկարողացան իրենց ծրագիրն իրականացնել։

4․Նկարագրի՛ր Մկստանը և նկարի՛ր (փողոցները,տները,լույսերը․․․ )։

5․Կատուն ամեն ինչ լսել էր և գլուխ գովելով իր ընկերների մոտ պատմում էր այդ
ժողովի մասին։

Գիտե՞ք, միամիտ մկները ժողով են արել և որոշել են իմ վզից զանգ կախեն, որ կարողանան ինձանից փախչել։ Բայց ես իրենցից խորամանկ եմ, ամեն ինչ լսել եմ։ Դա իրենց չի հաջողվի։

6․Գիտե՞ք, որ մկները ժողով էին արել, որ որոշեն, թե ինչպես կատվի վզից զանգ կախեն, որպեսզի իմանան՝ երբ է կատուն պատրաստվում իրենց վրա հարձակվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *