Ուսումնական ճամփորդություն Էդիտ Պրինտ հրատարակչություն

Published on: Author: levongharibyan Leave a comment

Այսօր ես իմ դասընկերների հետ այցելեցի Էդիտ Պրինտ հրատարակչություն։ Այնտեղ մենք դիտեցինք Հնարագետ Ջուլհակը: Մենք տեսանք, թե ինչպես են ստեղծվում գրքերը, սոսնձվում էջերը, կազմվում։ Հետո մենք տեսանք երկու տեսակի գրքերի կազմ՝ մեկը փափուկ, իսկ մյուսը՝ կոշտ։ Դրանից հետո մենք թվարկեցինք այն գույները, որոնք չենք կարող ստանալ, դրանք էին սևը, կարմիրը, դեղինը և կապույտը։ Հետո մենք բարձրացանք երկրորդ հարկ, այնտեղ կային տարբեր մեքենաներ, որոնցով կտրում էինք գրքերի ավելորդ մասերը։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Կարող եմ ասել, որ այն շատ ուսուցողական էր և մեզ տվեց գիտելիքներ գրքերի աշխարհի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *