Տարօրինակ հարցեր Ջաննի Ռոդարի

Published on: Author: levongharibyan Leave a comment

Կար-չկար մի տղա, որն ամբողջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տա­լն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն էր, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք, գալիս էր ու հարցնում.

_ Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին, կամ էլ հենց այնպես պատասխանում.
_ Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պա­տառաքաղ և այլն:

_ Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:
Մարդիկ թոթվում* էին ուսերը և հեռանում:

Մի ուրիշ անգամ նա հարցնում էր.

_ Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝

_ Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր ինչուիկ մնալ, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ՝ թարս ինչուիկ: Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան* հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարող պատասխանել նրա հարցե­րին: Բոլորովին հուսահատվելով՝ թարս Ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում տետրի մեջ, իսկ հետո շատ էր չարչարվում, որ  գտնի դրանց պատաս­խանները: Ամբողջ կյանքում նա այդպես էլ երբեք չգտավ իր հարցերի պատասխան­ները:
Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր. «Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամ­պերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, մի երկա՜ր մորուք դարձավ: Հարցասերը չէր էլ մտածում այն սափրել. դրա փոխարեն նա  նոր հարց էր հորինում. «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մահացավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտ­նագործություն կատարեց. պարզվեց, որ այդ Ինչուիկը սովոր էր գուլպաները թարսերես հագնել և այդ­պես էլ հագնում էր իր ողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հար­ցեր տալ:
Հապա նայիր քո գուլպաներին, ճի՞շտ ես հագել:

Հարցեր և առաջադրանքներ

 1. Նշված բառերն առանձնացրո՛ւ և բացատրական բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Թոթվել-թափահարել

Զանազան-պես-պես

Խրճիթ-հողածածկ կտուրով գյուղական հասարակ փոքրիկ տուն

2. Քո կարծիքով ինչո՞ւ էր Ինչուիկը տարօրինակ հարցեր տալիս:

Ինչուիկը տարօրինակ հարցեր էր տալիս, որովհետև նա թարս Ինչուիկ էր։

3. Քեզ համար ի՞նչն է ձանձրալի:

Ամբողջ օրը տանը նստելը։

4. Փորձի՛ր պատասխանել Ինչուիկի հորինած հարցերին:

ա. – Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Որպեսզի մեջը տարբեր իրեր դնենք։

բ. – Ինչո՞ւ ձուկը պոչ ունի:

Ոպեսզի լողա։

գ. – Ինչո՞ւ բեղերը կատու ունեն:  

Որպեսզի մածուն ուտելիս կեղտոտվեն։

դ. – Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում:

Որովհտև նրանք ձեռքեր չունեն։

ե. – Ինչո՞ւ մորուքը դեմք ունի:

Որովհետև մարդը չի սափրել այն։

5. Տեքստից դուրս գրի՛ր բարդ բառեր և օգտագործելով նրա մասերը՝ նոր բառեր կազմի՛ր:

Հարցասիրություն-հարցաշար, հարցակոխ, սիրառատ, սիրասուն

Պատառաքաղ-լեղապատառ, սրտապատառ, քաղհան, մրգաքաղ

Հուսահատ-լիահույս, հուսադիր, փայտահատ, ծառահատ

Տեղափոխել-տեղահան, տեղատրափ, փոխեփոխ, փոխարեն

Նամակնիշ-նամակաբեր, նամակատար, նշագիծ, չափանիշ

Գարեջուր-գարեհաց, գարեհատ, ջրասեր, ջրամբար

Հարցասեր-հարցագիրք, հարցազրույս, սիռառատ, սիրաբաժին

ՈՒսումնասիրել-ուսումնազրույց, ուսումնաժամ, սիրատոչոր, սիրատունկ

6. Դուրս գրիր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը:

Սովորական, զանազան, թարս, նոր-նոր, երկար, զարմանալի, ճիշտ

7. Առանձնացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ կազմի՛ր:

Օրինակ՝ կատու – սև կատու

Օր-լավ օր

Հարց-բարդ հարց

Դարակ-մեծ դարակ

Աչք-սև աչք

Սպասք-ապակե սպասք

Դանանկ-սուր դանակ

Պատառաքաղ-փոքր պատառաքաղ

Սար-բարձր սար

Գագաթ-ձյունածածկ գագաթ

Նամակ-կարևոր նամակ

Մորուք-երկար մորուք

Գարեջուր-դառը գարեջուր

Գուլպա-բրդյա գուլպա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *